Սաուդյան Արաբիան Եմենի Կենտրոնական բանկ է փոխանցել 2 մլրդ դոլար
Международные новостиՍաուդյան Արաբիան Եմենի Կենտրոնական բանկի հաշվեհամարներին 2 մլրդ դոլար է փոխանցել, հայտնում է SPA գործակալությունը:
Էր Ռիադում դեպոզիտի մասին համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամմեդ Ալ Ջաադանը եւ Եմենի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմեդ բին Մանսուր Զամմանը:
Ստորագրման արարողության ժամանակ Ալ Ջաադանը նշել է, որ համաձայնագիրն արտացոլում է «Եմենի ժողովրդին» աջակցելու թագավորության քաղաքականությունը: Նախարարի կարծիքով՝ նոր ավանդը կբարելավի Եմենի ֆինանսական վիճակը եւ դրական կազդի նրա քաղաքացիների կենսապայմանների վրա:
Եմենում քաղաքացիական զինված հակամարտությունը իշխանությունների եւ շիական հուսի ապստամբների միջեւ շարունակվում է 2014 թվականից: