Լոս Անջելեսից հայը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ժամկետով բանտարկության
ОбществоԼոս Անջելեսում խարդախության եւ ուրիշի փաստաթղթերին տիրանալու համար մեղադրվող հայը բանտարկության է դատապարտվել 2 տարի 4 ամիս ժամկետով:
Դրանից զատ, դատարանը որոշել է, որ 40-ամյա Արթուր Բակունցը պետք է որպես վնասի փոխհատուցում վճարի 741,259 դոլար եւ բանտից դուրս գալուց հետո անցնի երեքամյա փորձաշրջան, հայտնում է Daily News-ը:
Բակունցն իրեն մեղավոր է ճանաչել անցյալ տարվա նոյեմբերին: Գործը հարուցվել է տղամարդու ավտոմեքենայի մեջ փաստաթղթեր, ներառյալ գողացված անձնագրեր հայտնաբերելուց հետո: Քննությամբ հաստատվել է, որ Բակունցը գործել է Աշր Մուհամմեդ Ալիի հետ, որը Speedy Tax Service-ի նախկին տերն էր եւ գողացված նույնականացման տեղեկություններն օգտագործել է կեղծ դաշնային եւ պետական եկամտահարկի հայտարարագրեր պատրաստելու համար այն մարդկանց անուններով, որոնցից անձնական տվյալները գողացվել էին:
Ալին անցյալ տարվա դեկտեմբերին իրեն մեղավոր է ճանաչել նաեւ մեղադրանքի մի կետով: Սպասվում է, որ նրա գործով դատավճիռը կհրապարակվի ապրիլի 9-ին: