Մերկել. Սկիպալի գործում շատ հետքեր վկայում են կատարվածի համար ՌԴ պատասխանատվության մասին
Международные новостиԳերմանիան եւ Ֆրանսիան կարծիք են հայտնում, որ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի մահափորձի գործում բազմաթիվ հետքերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը պատասխանատու է կատարվածի համար: Այս մասին Փարիզում նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդոմ է ՏԱՍՍ-ը:
«Շատ հետքեր ցույց են տալիս, որ ՌԴ-ն այստեղ պատասխանատվություն է կրում», - ասել է նա:
«Լավ է, որ բրիտանական կառավարությունը այժմ միջազգային կազամակերպություններին կտրամադրի Սկրիպալին թունավորած նյութի փորձանմուշները,-ասել է Մերկելը:
Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:
Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց: