ԵՄ-ն ավելի քան 30 մլն եվրո կհատկացնի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների համար
Международные новостиԵվրոպական Միությունը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին մարդասիրական օգնության եւ տարածաշրջանում բնական աղետների հետ կապված միջոցառումների իրականացման համար 30 մլն եվրո կհատկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը, Կոլումբիա պաշտոնական այցի ընթացքում:
«Այսօր ԵՄ-ի հանձնառությունը` աջակցելու Լատինական Ամերիկայի երկրներին, ինչպես երբեւէ ուժեղ է: Կոլումբիայում մեր նոր ֆինանսական աջակցությունը երկու նպատակ ունի` հաղթահարել հակամարտության տարիներին հումանիտար աղետի հետեւանքները եւ օժանդակել տարածաշրջանում բնական աղետներին արձագանքման պատրաստակամությանը»,-ասել է նա :
Ստիլիանիդիսը Բոգոտայում հանդիպել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին, որտեղ եւս մեկ անգամ հաստատել է ԵՄ-ի հանձնառությունը օգնելու Լատինաամերիկյան երկրին` իր խաղաղության եւ բարգավաճման ճանապարհին: