Վարդենիկ գյուղում շմոլ գազից թունավորվել է ընտանիքի 5 անդամ
ОбществоՀիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 16-ին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` անհայտ էթոլոգիայով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 1952 թ. ծնված Ամալիկ Ղ.-ն, 1987 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն, 2001 թ. ծնված Արփինե Ղ.-ն, 2012 թ. ծնված Ավետիք Ղ.-ն և 1984 թ. ծնված Լուսիկ Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: