Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանի արտադրամասում այրվել է 500 քմ տանիքի հատվածը
ОбществоՓրկարարական ծառայություն մարտի 17-ին ժամը 12:56-ին տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին «Ավտոմատիկա» գործարանի պահեստներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին «Ավտոմատիկա» գործարանի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:02-ին:
Այրվել են ներկանյութեր պատրաստող 2 վառարան և տանիքից (ընդհանուր՝ 500 քմ) մոտ 65 քմ հատված: