«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին». Մխիթարյանը հետևել է խաղին
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկին» հաջողվեց 3:1 հաշվով հաղթանակ տանել: Տանտերերի` «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Դրիսա Դիարասուբան, Ալիկ Առաքելյանը և Պետրոս Ավետիսյանը: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» կազմում միակ գնդակը հեղինակեց Օմորեջը:
Հանդիպմանը խաղադաշտում հետևում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
19-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան մարտի 18-ին: «Գանձասար-Կապանը» կխաղա «Բանանցի», իսկ «Արարատը»`«Շիրակի» հետ: