ԱՄՆ-ն անվտանգության բարձիկների պատճառով հետաքննում է Hyundai-ի եւ Kia-ի ուղեւորների մահվան դեպքերը
Международные новостиԱՄՆ-ի իշխանությունները հետաքննություն են սկսել Hyundai- ի եւ Kia մակնիշի ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների մահվան դեպքերի վերաբերյալ, որոնք առաջացել են անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ ճանապարհային երթեւեկության ազգային անվտանգության վարչությանը:
«Թերությունների հետաքննության վարչությունը ներկայումս տեղյակ է լուրջ հետեւանքներով Hyundai ու Kia մոդելների մասնակցությամբ վեց վթարի մասին, երբ անվտանգության բարձիկները չեն աշխատել ... Ընդհանուր առմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է չորս մարդ եւ վեցը վիրավորվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի վերջին Hyundai ընկերությունը անսարքության պատճառով հետ էր կանչվել մոտավորապես 155 հազար ավտոմեքենաների: ԱՄՆ իշխանությունների հետաքննությունը կարող է վերաբերել Hyundai-ի եւ Kia-ի մոտ 425 հազար ավտոմեքենաներին: