Մալդիվներում ոստիկանությունը կալանավորել է բողոքի ակցիայի 139 մասնակցի
Международные новостиՄալդիվներում ոստիկանությունը կալանավորել է բողոքի ակցիայի 139 մասնակցի, որոնք փորձել են խախտել արտակարգ իրավիճակ մտցնելու մասին հրամանը եւ երթ կազմակերպել Մալեի մեծացված անվտանգության գոտում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Երկրի նախագահ Աբդուլլահ Յամենը արտակարգ իրավիճակ է հաստատել երկրի գերագույն դատարանի՝ ընդդիմության առաջնորդներին ազատելու մասին որոշումից հետո:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Յամենին կալանավորել եւ կատարել դատավճիռը, որի կատարումը Յամենն արգելել էր:
Amnesty International-ը հայտարարել է, որ Մալդիվների իշխանությունները արտակարգ իրավիճակն օգտագործում են՝ բռնաճնշումների սաստկացումն արդարացնելու համար, իսկ 139 մարդիկ ձերբակալվել են «բացառապես իրենց՝ կարծիք արտահայտելու եւ խաղաղ հավաքների իրավունքներն իրականացնելու համար»: