Կիրակի ավելի քան 25 000 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայից
Международные новостиՍիրիայի Արևելյան Ղուտա շրջանից կիրակի առավոտից ի վեր ավելի քան 25 000 մարդ է հեռացել: Խաղաղ բնակիչների դուրս բերումը շարունակվում է: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զոլոտուխինը:
«Հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ շարունակվում է խաղաղ բնակիչների տարհանումը Արևելյան Ղուտայից մարդասիրական միջանցքի անցակետերով: Մարտի 18-ին առավոտից ի վեր ավելի քան 25 000 մարդ է հեռացել շրջանից Համուրիա բնակավայրի անցակետով», - հայտարարել է Զոլոտուխինը:
Վերջինս ընդգծել է, որ ռուսական կենտրոնը անցակետերում պարենային ապրանքների փաթեթներ է բաժանում խաղաղ բնակիչներին, իսկ Արևելյան Ղուտայի շրջանի փախստականների ճամբարում նաև անկողնային պարագաներ են բաժանվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարդասիրական միջանցքի բացման սկզբից մինչ այժմ ավելի քան 68 000 մարդ է հեռացել Դամասկոսի այս արվարձանից: