Դեպարդիեն Փարիզում մասնակցել է ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը
Международные новостиՖրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը ռուսական քաղաքացիություն ունի, այսօր Փարիզում քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում:
«Փարիզում Ռուսաստանի նախագահի ընտրություններում քվեարկել է Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի Ժերար Դեպարդիեն»,- տեղեկացրել է Россия 24 հեռուստաալիքը:
Պատասխանելով հարցին, թե ինչ զգացողությամբ է կատարում իր քաղաքացիական պարտքը, դերասանն ասել է. «Ռուսաստանի նկատմամբ սիրո զգացմունքով»:
Դեպարդիեն ՌԴ քաղաքացիություն է ստացել 2013-ի հունվարի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:
Նշենք, որ Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի շուրջ 1600 քաղաքացի ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է Հայաստանից: