Ֆեդերեր. Ես պետք է պարտվեի
СпортԱշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ինդիան Ուելսի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով խորվաթ Բորնա Չորիչին.
«Ինձ մոտ խաղս չէր ստացվում: Չէի մտածում հետաքրքիր հարվածների մասին, քանի որ քամին շատ էր խանգարում: Իսկ մրցակիցը գործում էր վստահ ու կոշտ:
Դժվար էր նման տեմպին դիմանալը: Բորնան հաղթանակած սեթից հետո բրեյք-փոինթ իրացրեց:Ես պարզապես մտածում էի շարունակել խաղալ ու հույս ունեի, որ նա կսկսի նյարդայնանալ:
Պետք պարտվեի այսօր: Զիջում էի երկրորդ ու երրորդ սեթերում: Շատ դժվար խաղ էր»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է «ATP»-ի մամուլի ծառայությունը: