Մարմնի մասերը երբեք չեն խաբում. ի՞նչ կարող են շուրթերը վկայել ձեր մասին
LifestyleԳիտնականներն ասում են, որ մարդու մարմնի մասերը շատ բան կարող են պատմել նրանց բնավորության, խառնվածքի մասին: Blognews.am-ը ներկայացնում է մի քանի փաստ շրթունքների մասին, որոնք բացահայտում են ձեզ:
Լայն և հաստ
Այս անձինք շատ են արժևորում նյութականը: Սակայն, հակառակ այս ամենին, նրանք դիմացինին, իրենցից ավելի են արժևորում: Միշտ պատրաստ են հասնել օգնության:
Միայն վերևի շրթունքը հաստ
Կարճ ասած՝ այս տեսակի մարդիկ դրամաների մեծ սիրահար են: Նրանք չափազանց մեծ կարծիք ունեն իրենց մասին:
Ներքևի շուրթը ավելի հաստ, քան վերևինը
Սա ցույց է տալիս, որ այս տեսակի մարդիկ արկածախնդիր են և սիրում են պատմությունների մեջ ընկնել: Նրանց համար դժվար է դադար առնել:
Սովորական շրթունքներ
Դուք մեծ բավականություն կստանաք այս տեսակի մարդու հետ շփվելուց: Նրանց կողքին լինելով՝ անհնար է վատ տրամադրություն ունենալ: Նրանց մեծ ունակությունն այն է, որ կարողանում են մարդկանց լսել և հասկանալ:
Բարակ շրթունքներ
Այս տեսակի մարդիկ շատ խելացի են, սակայն չեն ցանկանում դա ի ցույց դնել ողջ աշխարհին: Սիրում են միայնակություն:
Վերին շրթունքի սրացում
Նրանք չափազանց կրեատիվ են և մտազբաղ: Նրանք հիմնականում կա՛մ երաժիշտ են, կա՛մ էլ դերասան: Կարծես բզեզներ լինեն. անդադար աշխատում են:
Վերին հատվածը կլորացած
Դուք հաստատ զգայուն և նրբազգաց հոգի ունեք: Դուք միշտ կենտրոնացած եք օգնելու և հոգ տանելու նրանց մասին, ովքեր ունեն դրա կարիքը:
Ուղիղ շրթունքներ
Նրանք ամենազվարճալի մարդիկ են, որ կարող են լինել ձեր շրջապատում: Առաջին հայացքից կթվա, որ նրանք եսասեր են, սակայն սա այսպես չէ:
Փոքրիկ հաստ շրթունքներ
Նրանք չգիտեն «անհնար» բառը: Եթե հիվանդ եք և ունեք նրանց կարիքը, ուրեմն՝ իմացեք, որ նրանք կխնամեն ձեզ:
Չափազանց բարակ շրթունքներ
Նրանք իսկական լիդերներ են: Թվում է, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում: Նրանք իսկական վարպետ են մարդկանց իրենց մտքերը համոզելու մեջ: