Գերմանիան Լիբիայից 300 փախստականի կընդունի
Международные новостиԳերմանիան կընդունի 300 փախստականի, որոնք Լիբիայի տարածքում պահվում են ապօրինի միգրանտների ճամբարներում, հայտնում է epd լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳ նախարարության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ ներկայումս Գերմանիա փախստականների տեղափոխության նախապատրաստմամբ զբաղվում է ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR):
Դեռեւս ճշգրիտ ժամկետները չեն որոշվել, սակայն Գերմանիայի ՆԳՆ-ում ենթադրում են, որ փախստականների առաջին խումբը Գերմանիա կժամանի գարնան ընթացքում: