Թուրքիան հայտարարել է Աֆրինի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին
Международные новостиԸնդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» խմբավորումները և թուրք զինվորականները մտել են Աֆրին և լիարժեք վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր՝ ժամը 8:30-ին, «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ մտել են Աֆրին: Մեր զինվորականները և սիրիական ընդդիմությունը վնասազերծում են նրանց կողմից թողած թակարդ-ականները: Այնտեղ այժմ ծածանվում են Թուրքիայի և սիրիական ընդդիմության դրոշները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Չանաքալե քաղաքում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում քրդերի ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է: