Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում
СпортՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վրացական Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Դանիելյանը: Ոչ-ոքի խաղացին Սերգեյ Մովսեսյանը, Արամ Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Վահե Բաղդասարյանը:
Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում է 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիև