Վայոց ձորի մարզի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում
ОбществоՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները մարտի 17-ին՝ ժամը 17.30-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արամ Ա.-ին, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: