ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն հասցնել Աֆրինի և Արևելյան Ղուտայի բնակիչներին
Международные новостиՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն հատկացնել սիրիական Աֆրին և Արևելյան Ղուտա բնակավայրերի բնակիչներին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Ալի Ալ-Զաատարիի հաղորդագրության մեջ:
«Տեսնելով այն սարսափեցնող պայմանները, որոնցում գտնվում են Աֆրինում և Արևելյան Ղուտայում բնակվող մարդիկ՝ հոգնած, քաղցած, վիրավոր և վախեցած՝ մենք պետք է նրանց անհապաղ օգնություն ցուցաբերենք: Այդ քաղաքացիական բնակչությունը բախվել է սարսափելի պայմանների հետ», -ասվում է հաղորդագրության մեջ:
Համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ը գործընկերների և Սիրիայի արաբական Կարմիր կիսալուսնի հետ միասին պատրաստ է երկու շրջանին էլ մարդասիրական օգնություն հասցնել: