Մարկոսը կկարողանա հայտավորվել «Ակտոբե»-ի կազմում
СпортՖԻՖԱ-ն հանել է «Ակտոբե»-ի նկատմամբ արգելը, որով Ղազախստանի թիմը ֆուտբոլիստներին և տարբեր կազմակերպություններին ունեցած պարտքերի պատճառով զրկվել էր նոր խաղացողների հայտավորելու իրավունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբը պարտավորվել է մինչև հունիս մարել բոլոր պարտքերը:
Ղազախստանի առաջնության երրորդ տուրից «Ակտոբե»-ն կկարողանա հայտավորել հունվարին թիմը համալրած ֆուտբոլիստներին, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:
Մարկոսն «Ակտոբե» է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ»-ից: Ղազախական թիմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև 2014-2015 թվականներին: Ղազախստանի առաջնության 55 խաղում Մարկոսը խփել է 13 գոլ: