Արեք այս 9 քայլը քնելուց առաջ և ամբողջ գիշեր ձեզ լիովին թուլացած ու հանգիստ կզգաք
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Oragir.info
Ձեզ ենք առաջարկում յոգայի 9 հասարակ դիրքեր, որոնք կարող եք անել հենց ձեր անկողնու վրա։ Սա իդեալական գիշերային ռեժիմ է, քանի որ կարող է թուլացնել ամուր մկաններն ու հանգստացնել նյարդերը։
Սան-Դիեգոյի Միրամար քոլեջի ֆիզիկական գիտությունների պրոֆեսորի ասիստենտ Ջեսսիկա Մեթյուզն առաջարկում է գտնել ձեզ համապատասխան վարժությունները՝ ասելով, որ ամենակարևոր բաներից մեկը մեծ զգուշություն ցուցաբերելն է՝ հասկանալու համար, թե ինչ է պետք ձեր մարմնին։
Կարևոր է սկզբում խորհրդակցել բժշկի հետ, հետո միայն սկսել վարժությունների նոր ռեժիմը։
Դիրք №1. ուշադիր մեդիտացիա
Այս դիրքն իդեալական է նրանց համար, ովքեր ուզում են մինչև քնելը մի քանի րոպե անցկացնել հանգստության մեջ։ Նախ պետք է նստեք հարմար, ոտքերը խաչած դիրքով, ձեր անկողնու վրա։ Նստեք, որպեսզի ուղղեք ողնաշարը, թուլացրեք ձեռքերը ու երեք անգամ խորը շունչ քաշեք։ Փորձեք, որքան ուժ ունեք, մաքրել գիտակցությունն ու կենտրոնանալ խորը շնչառության վրա, չնայած հնարավոր է ժամանակ պահանջվի՝ գիտակցությունը հանգստացնելու համար։
Դիրք №2. կռացում առաջ
Նստեք ձեր անկողնու վրա ու դանդաղ մարմինը առաջ ձգեք, հետո զգուշորեն հասեք ոտքի մատներին։ Եթե չեք կարողանում հասնել դրանց, ձգեք ոտքերի որևէ հատված, ինչպես ձեզ հարմար է։
Դիրք №3. երեխայի դիրք
Կանգնեք ծնկների վրա, իսկ հետո տարածեք հոդերը։ Դանդաղ կռացեք, մինչև պառկեք ազդրերի միջև։ Մնացեք այդ դիրքով այնքան ժամանակ, մինչև հարմար լինի ձեզ, ու սկսեք խորը և կենտրոնացած շնչել։
Դիրք №4. մարմնի պտույտներ
Այս դիրքն իսկապես հրաշքներ է գործում՝ ողնաշարն ու մարմնի վերևի մասը ձգելու համար։ Նստեք անկողնու վրա, խաչեք ձեր ոտքերը և աջ ձեռքը դրեք ձախ ծնկի վրա, իսկ ձախ ձեռքը դրեք անկողնու վրա՝ ձեր առջև, ու զգուշորեն մարմնով թեքվեք ձախ ուղղությամբ։ Գլուխը թեքեք այնպես, որ նայեք ձախ ուսին։ Խորը շնչեք, հետո դանդաղ վերադարձեք կենտրոն։ Կրկնեք պտույտը մարմնի մյուս կողմով։
Դիրք №5. պառկած աստվածուհի
Այս դիրքը ցուցակի ամենահանգստացնող դիրքերից է, որովհետև ձեր անկողնու վրա կպառկեք աստվածուհու նման։ Պառկեք մեջքի վրա ու ծալեք ծնկները։ Միացրեք երկու ոտքերը։ Թողեք՝ ձեռքերը հանգիստ մնան ձեր երկու կողմերում։ Եթե ինչ-որ սպազմներ կամ լարվածություն զգաք մարմնի ստորին մասերում, մեկ կամ երկու բարձ դրեք ամեն ծնկի տակ, որպեսզի բարձրացնեք ոտքերը։
Դիրք №6. ոտքերը պատի վրա
Այս վարժությունը կթեթևացնի ոտքերի լարվածությունը։ Նստեք անկողնու վրա՝ դեմքով դեպի պատը։ Ձեր ձեռքերը մնում են ձեր երկու կողմերում՝ ափերը վերև։ Պառկեք ու ոտքերը բարձրացրեք պատի երկարությամբ։ Շնչեք թեթև ու կզգաք ձգում՝ ոտքերի հետևի հատվածներում։
Դիրք №7. ռոք-բայ-ին
Սա հանգստացնող դիրք է, բայց ֆիզիկական ջանքեր պահանջող։ Նման է «երեխայի երջանիկ դիրքին», քանի որ երկու ոտքերն էլ վեր են բարձրացված ու ուղղված դեպի ձեզ։ Պառկեք մեջքի վրա ու գրկեք ձեր ծնկները։ Խաչեք կոճերը ու ձեռքերը ծալեք սրունքների շուրջը։ Մարմինը առաջ ձգեք, որպեսզի նստեք, հետո արտաշնչելով հետ գնացեք։
Դիրք №8. աղավնու դիրք
Այս դիրքը համարվում է ֆիզիկապես ամենահագեցածներից է, բայց իսկական հրաշքներ է գործում հոգնած ոտքերի համար։ Նստեք՝ ձեռքերը պահելով ուսերի լայնությամբ։ Ձախ ծունկը առաջ ձգեք՝ դեպի ձեր ձեռքերի միջև, և աջ ոտքը հետ տարեք։ Արտաշնչեք ու մարմինը առաջ տարեք՝ ձախ ծնկի ուղղությամբ։ Մնացեք այդպես, մինչև ձեզ լավ զգաք այդ դիրքում։ Արեք սա մի քանի րոպե, եթե հնարավոր է, հետո անցեք մյուս կողմին։
Դիրք №9. ձկան դիրք
Սկզբում այս ձգումը կարող է մի փոքր ինտենսիվ թվալ հատկապես նրանց համար, ում մեջքը ցավում է։ Հարթ պառկեք մեջքի վրա ու ձեռքերը դրեք ազդրերի տակ։ Հետո դանդաղ բարձրացրեք կուրծքն ու դանդաղ գլուխը հետ տարեք։ Մնացեք այդպես որոշ ժամանակ, հետո կրկնեք նույնը։