Թրամփը չի բացառել մոտ ապագայում Պուտինի հետ հանդիպումը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում չի բացառել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Թրամփը լրագրողներին ասել է, որ ինքը զանգել էր Պուտինին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ինքը եւ Պուտինը կհանդիպեն «մոտ ապագայում» երկու երկրների միջեւ սպառազինությունների մրցավազքը, ինչպես նաեւ Ուկրաինայում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքը «դուրս է գալիս վերահսկողությունից ... բայց մենք երբեք թույլ չենք տա որեւէ մեկին ունենալ մեր զենքերին անգամ նման սպառազինություն»: