Ուելսում կործանվել է բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը. կա մեկ զոհ
Международные новостиՈւելսում տեղակայված բրիտանական ռազմաօդային ուժերի բազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բազայի հրամանատարությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի մասին տեղեկությունները ստացվել են այսօր ցերեկը: Միջադեպի հետևանքով ինքնաթիռի օդաչուն աննշան վնասվածքներ է ստացել. նրան բուժօգնություն է ցուցաբերվում:
Նշվում է, որ կործանված Hawk ինքնաթիռը պատկանել է Red Arrows օդաչուների խմբին:
«Ռազմաօդային ուժերը կարող են հաստատել, որ միջադեպի հետևանքով մահացել է ինժեները… մահացածի ընտանիքը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին»,- ասվում է ավիաբազայի հրամանատար Նիք Տաքեր-Լոուի հայտարարությունում:
Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: