Թրամփը հայտնել է, որ կարող է մոտ ապագայում հանդիպել Պուտինի հետ
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ՝ նախագահական գործունեությունը լուսաբանող թղթակիցների հետ զրույցում, հաղորդում է РИА Новости-ն:
Թրամփի խոսքով՝ առաջնորդներն այդ թվում կքննարկեն սպառազինությունների մրցավազքը, որը «դուրս է եկել վերահսկողությունից»:
«Գիտե՞ք, որ Պուտինն ասել է, որ սպառազինությունների մրցավազքին մասնակցելը շատ լավ բան չէ: Այս տարի մենք ավելի քան 700 միլիարդ դոլար կծախսենք վերազինման համար: Մենք շարունակում ենք ամրապնդվել և ցանկացած այլ երկրից ուժեղ ենք, և մենք թույլ չենք տա որևէ մեկին նույնիսկ մոտենալ նրան, ինչ ունենք», - ասել է նա լրագրողներին:
Թրամփը նաև նշել է, որ այդ հանդիպման ժամանակ ինքը կցանկանար քննարկել Պուտինի հետ նաև «Ուկաինան, Սիրիան, Հյուսիսային Կորեան և շատ այլ բաներ»: