Արթիկում մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել
ОбществоՄարտի 20-ին՝ ժամը 21:47-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ |Շիրակի մարզի Արթիկ քաղաքի դատարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան մոտակայքում այրվում է «ՎԱԶ-21099» մակնիշի 35 CX 775 պետհամարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:55-ին, մարվել՝ 22:12-ին:
Այրվել է շարժիչի հատվածը և թափքը՝ մասամբ և ջերմահարվել սրահը: