Արոնյանը հավակնորդների մրցաշարում կիսում է վերջին տեղերը
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում կիսում է վերջին տեղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը 6 միավորով Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ) է: 5,5 միավորով երկրորդ տեղում Շահրիյար Մամեդյարովն (Ադրբեջան) է: 5 միավոր ունի Ալեքսանդր Գրիշչուկն (Ռուսաստան) է: 4,5միավոր ունեն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Դին Լիժենը (Չինաստան): 3,5-ական միավորով վերջին տեղերն են կիսում Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):
Մարտի 21-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: