Լոնդոնից արտաքսված ռուս դիվանագետները ժամանել են Մոսկվա
Международные новостиՄեծ Բրիտանիայից արտաքսված 23 ռուս դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին փոխադրող ինքնաթիռը ժամանել Է Մոսկվա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը: Ընդամենը Ռուսաստան Է վերադարձել 80 մարդ:
Դիվանագետների արտաքսումը տեղի ունեցել Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերություններում ծագած դիվանագիտական լուրջ սկանդալի պատճառով այն բանից հետո, երբ մարտի 4-ին Սոլսբերիում թունավորեցին լրտեսության համար դատապարտված ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը Յուլյային: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահածի համար մեղադրել Է ռուսական կողմին եւ մարտի 14-ին հայտարարել Է ռուս դիվանագետների արտաքսման եւ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի երկկողմ շփումների դադարեցման մասին: