Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
ОбществоՀայաստանի շրջանների զգալի մասում մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-24-ը՝ 18-23 մ/վ արագությամբ: