Հաճելիորեն զարմացա՝ օրենքի տեքստում այլևս «ստորադաս դատարան» եզրույթը չի օգտագործվի. Արթուր Ղամբարյան
ОбществоԱրթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Ընթերցում էի 07.02.2018թ. ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը և հաճելիորեն զարմացա, որ օրենքի տեքստում այլևս «ստորադաս դատարան» եզրույթը չի օգտագործվում։
Սա շատ կարևոր քայլ է դատավորների անկախության հոգեբանական ասպեկտն ապահովման տեսանկյունից։ Մյուս կողմից` ցավոք, նոր ընդունված քաղաքացիական դատավարության օրենսգրքում չի պահպանել Դատական օրենսգրքի տրամաբանությունը և մի քանի նորմերում օգտագործվում է «ստորադաս դատարան» եզրույթը։