Օզբիլիսը վնասվածք է ստացել
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզման ժամանակ վնասվածք է ստացել մոլդովական «Շերիֆի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Վնասվածքի ծանրության մասին պարզ կդառնա հետազոտությունից հետո, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի մարզումներին հրավիրվել է նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին: