Ռոզա Ֆիլբերգը մեկ շաբաթ է չի ներկայանում նկարահանումներին. սրվել են նրա և սերիալի ստեղծագործական թիմի հարաբերությունները. ՍԿԱՆԴԱԼ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Oragir.info
Հայկական հեռուստատեսության ամենաճանաչված ու ամենադիտարժան սերիալներից մեկի՝ «Նռան հատիկի» գլխավոր դերակատարուհին՝ Ռոզա Ֆիլբերգը, ըստ Boomnews.am-ի տեղեկությունների, արդեն մեկ շաբաթ չի ներկայանում սերիալի նկարահանումներին։
Ըստ մեր տեղեկությունների լարվել է Ռոզայի և ստեղծագործական թիմի հարաբերությունները։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում և չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։։ Ստեղծագործական թիմը Ռոզայի այս վերաբերմունքը որակեց որպես կամակորություն և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք։
Մեզ չհաջողվեց պարզել կոնկրետ որն էր այդ նկարահանման հրապարակը, որ ընտրվել էր տեսարանի նկարահանման համար, բայց այդ խոսակցությունից հետո մոտ մեկ շաբաթ է Ռոզան չի մասնակցում նկարահանումներին ու չի պատասխանում հեռախոսազանգերին։
Թե ինչ ավարտ կունենա այս խնդիրը, ժամանակը ցույց կտա, բայց գլխավոր դերակատարի մեկ շաբաթվա բացակայությունը արդեն մեծ խնդիրներ է առաջացրել ու դժվարացնում է սերիալի հետագա նկարահանումները։