Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում
Общество«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 10։00-ից մինչեւ մարտի 22-ը ժամը 08։00-ն կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արին-բերդի փող․ 2-րդ, 3-րդ, 5-րդ նրբանցքների եւ Նոր Խարբերդ ամառանոցային թաղամասի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: