Ուսեին Բոլտը մարզվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում
СпортԹեթև ատլետիկայի Օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեին Բոլտը մարզումներ է անցկացնում Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: Ճամայկացի վազորդը, որը համարվում է 100 և 200 մետր մրցատարածության աշխարհի ռեկորդակիր, ժամանել է գերմանական ակումբի մարզմանը՝ չնայած ցուրտ եղանակին՝ մոտ հինգ աստիճան ցրտին:
Ավելի վաղ Բոլտը բազմիցս հայտարարել էր վազորդի կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլային կարիերա սկսելու մասին, իսկ վերջերս ակնարկել էր ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին: