Թրամփը պաշտոնից ազատեց ազգային անվտանգության խորհրդականին
Международные новостиՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնն ապրիլին գեներալ Հերբերտ Մաքմաստերին կփոխարինի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը:
«Ես ուրախ եմ, որ, սկսած 2018 թվականի ապրիլի 9-ից, Ջոն Բոլտոնը կդառնա ազգային անվտանգության հարցերով իմ խորհրդականը»,- գրել Է Թրամփն իր թվիթերում: Ինչպես նշում Է CNN-ը, Թրամփը Բոլտոնի հետ մի քանի շաբաթ քննարկում Էր խորհրդականի պաշտոնում Մաքմաստերին փոխարինելու հնարավորությունը: Իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչը նախագահին խոստացել Է, որ «ինքը ոչ մի պատերազմ չի սկսի», եթե խորհրդական ընտրվի:
Ամերիկացի քաղաքական գործիչ Ջոն Բոլտոնը 1989-ից մինչեւ 1993 թվականն զբաղեցրել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ միջազգային կազմակերպությունների գործերով օգնականի պաշտոնը: 2001-ից մինչեւ 2005 թվականը եղել Է պետքարտուղարի տեղակալը սպառազինությունների վերահսկողության գծով:
2005 թվականին նա դարձել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը՝ կազմակերպությունում աշխատելով ավելի քան մեկ տարի: 2007 թվականից ավագ գիտական աշխատակցի պաշտոն Է զբաղեցնում Ամերիկայի ձեռնարկչության ինստիտուտում: Բոլտոնը հայտնի Է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր պահպանողական հայացքներով: Նա կոշտ գծի կողմնակից Է այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Իրանը, Կուբան, Ռուսաստանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: