Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելուն
Международные новостиԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 670 մլն դոլար արժողությամբ հակատանկային հրթիռային համալիրների վաճառքին։ Այս մասին հաղորդել է Պենտագոնին կից Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը (DSCA)։
Սաուդյան Արաբիան նախատեսում է ԱՄՆ–ից գնել մինչև 6.6 հազար հրթիռ ռազմական համալիրի համար և 96 հրթիռ էլ թեստային արձակումներ իրականացնելու համար։
Նշվում է, որ զենքի այդ հնարավոր մատակարարումը կօգնի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և կնպաստի բարեկամական երկրի՝ Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովմանը։