«Ոստիկանապետի աշխատաոճի մեջ չկա սեփական հարազատներին պաշտոնների խցկելու սովորությունը»
БлогՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոսքս Հրապարակի Սյուզանի այսօրվա նյութի մասին է, որը վերաբերում էր (ավելի ճիշտ ընդհանրապես կապ չուներ) ոստիկանության մասին տեսահոլովակին: Նախ Տիկին Սյուզան, մարդը, որպես կանոն, ոչ միայն վերարտադրող, այլ ընկալող և վերլուծող սուբյեկտ է: Բառակույտի հետևում թաքնվելը բանական մարդուն չի սազում: Ինչպես նաև բարոյական ձեր էս կեղտոտ խաղին խառնել երեխաներին: Ոստիկանապետի աշխատաոճի մեջ չկա սեփական հարազատներին պաշտոնների խցկելու սովորությունը, սա ի տարբերություն Ձեզ այս հիմարությունը թելադրած մտերիմ ընկերուհու և նրա շեֆի:
Երեկ մի նյութ էի տեղադրել, որտեղ նշված էր, որ ոստիկանական 24 ընտանիք բնակարաններ են ստացել: Նյութի տակ մեկը հարցրել էր՝ ինչ է նշանակում ոստիկանական ընտանիք: Ոստիկանական ընտանիքը հենց սա է, երբ բարեփոխումներին առաջ հերթին հավատում և դրանք քարոզում են ոստիկանների ընտանիքի անդամները:
Ի դեպ պետական բյուջեյի մասով ձեր մտահոգություններն անտեղի են, քանի որ պետական բյուջեից որևէ լումա չի ծախսվել տեսահոլովակի նկարահանմանը: Երգիչները նկարահանվել են անվճար, նվիրումով ու անկեղծ: Չնայած այնքան կեղծ ժպիտներ եք տեսել ձեր աշխատանքային առօրյայում, որ բոլոր ժպիտները կեղծավոր են թվում: Խորհուրդ կտամ դուք էլ ձեր կյանքում որևէ բան անվճար անեք: Հավատացեք շատ դուր կգա:
Ամեն դեպքում անկեղծ լինեմ, մի կողմից ուրախ եմ, չէ որ սա բարեփոխումների ամենաուղղակի ապացույցն է՝ պաշտոնյաների զավակներին սովորաբար մեղադրում են ցոփ ու շվայտ կյանքով ապրելու, ապօրինի գործողությունների մեջ, Անգելինա Գասպարյանին մեղադրում են օրենքի և օրինականության նկատմամբ սեր քարոզելու մեջ...»