Եգիպտոսում պայթյունի հետեւանքով ոստիկան է զոհվել
Международные новостиԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի արեւելքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ոստիկանության աշխատակից է զոհվել, եւս 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։
Պայթյունը որոտացել է մարտի 24-ին Ռուշդի շրջանի Մուասկար ալ Ռոմանի փողոցում։ Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, պայթուցիկը պայթել է Tolip հյուրանոցի մոտ։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումն ուղղված է եղել երկրի անվտանգության ծառայության պետի դեմ։