Ուսեին Բոլտ. Ցանկանում եմ աշխարհին ապացուցել, որ արագավազորդը կարող է ֆուտբոլիստ դառնալ
СпортՕլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հայտնել է, որ բավականին դժվար մարզումներ է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
31-ամյա ճամայկացին նկատել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ:
«Ես իրոք մտադիր եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ցանկանում եմ աշխարհին ապացուցել, որ դա հնարավոր է:
Ուզում եմ հանդես գալ այն թիմի կազմում, որը հանդես է գալիս 5 առաջատար առաջնություններից մեկում: Ինձ շատ է դուր եկել «Բորուսիան», սակայն պետք է խոստովանեմ, որ այս երկու օրը բավականին հոգնեցնող էին: Այսքան շատ վազել պարզապես սովոր չեմ»,- Բոլտի խոսքն է մեջբերում «Bild»-ը: