Վրաստանին եւ Բելառուսին հոյակապ համագործակցություն է սպասում. Մարգվելաշվիլի
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Բելառուսի հետ հարաբերություններում «մեծ ռեսուրս» է տեսնում, փոխանցում է Sputnik Georgia-ն:
«Ես հնարավորություն ունեմ ձեզ ընդունելու բարեկամական Վրաստանում եւ երկարացնելու այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջեւ: Մենք միասին հավաքվելու եւ ի բարօրություն մեր քաղաքացիների աշխատելու հնարավորություն ունենք»,- ասել է Մարգվելաշվին Թբիլիսիում՝ նախքան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ առանձին հանդիպումը:
Լուկաշենկոն երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի էր ժամանել մարտի 22-ին: Նախագահները նախ բանակցություններ են վարել դեմ առ դեմ, ապա ընդլայնված ձեւաչափով: Նույն օր ստորագրվել են տասնյակ համաձայնագրեր՝ ուղղված 2 երկրների համագործակցության խորացմանը գյուղատնտեսության, կրթության եւ բանկային ոլորտներում
Վրաստանի նախագահի կարծիքով՝ հեռանկարում երկու պետություններին «հոյակապ համագործակցություն» է սպասում: «Երկու առաջնորդների այս բարեկամությունը, որն արդեն պտուղներ է տվել, վերացական չէ, այլ կոնկրետ: Եվ հեռանկարը միայն աճում է: Ես ոչ մի գործոն չեմ տեսնում, որը կարող էր այդ հեռանկարի համար խնդիրներ ստեղծել»,- ասել է Մարգվելաշվիլին բելառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում: