Թունավոր ծխամշուշը պարուրել Է Հարավային Կորեան, կառավարությունն շտապ միջոցներ Է ձեռնարկում
Международные новостиԿորեայի Հանրապետության կառավարությունը մարտի 26-ին հակազդման շտապ միջոցներ Է ձեռնարկել մթնոլորտում վտանգավոր միկրոմասնիկների խտության բարձրացման պատճառով: Դրանց թվին Է պատկանում փոշու, մոխրի, մրի, ինչպես նաեւ սուլֆատների եւ նիտրատների մասնիկների խառնուրդը, որոնք կախույթային վիճակում գտնվում են օդի մեջ: Ներկայում երկրում դրանք անվտանգ մակարդակը միջին հաշվով գերազանցում են չորս – հինգ անգամ, ինչի մասին հայտնել Է շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի շատ տարածաշրջաններում իշխանությունները թունավոր ծխամշուշի դեմ պայքարի համար սահմանափակել են ավտոմոբիլային երթեւեկությունը, փակել են հասարակական կայանատեղերը, կրճատել են օդն աղտոտող ձեռնարկությունների աշխատանքի ժամերը:
Սեուլի փողոցներ են հանվել առկա բոլոր ջրցան ավտոմեքենաները: PM2.5 մասնակները խորը մտնում են շնչուղիներ եւ նստում թոքերի մեջ: Դրանց ներշնչումը կարող Է հարուցել աչքերի, քթի, կոկորդի կամ թոքերի գրգռում, ինչպես նաեւ հազի, հարբուխի եւ շնչահեղձության նոպա: Շրջակա միջավայրի ուսումնասիրման ազգային կենտրոնը նշում Է, որ PM2.5 մասնակների խտության բարձրացման պատճառն անտիցիկլոնն Է, որը մեծ քանակությամբ աղտոտող նյութեր Է բերել հարեւան Չինաստանից: «Ներմուծված» ծխամշուշին ավելացել են Կորեայի Հանրապետության արդյունաբերական հատվածի կողմից ստեղծվող արտանետումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: