Ուժեղ քամու ընթացքում ԱԻՆ-ում գրանցվել է 129 ահազանգ, որից 54-ը Երեւանում
ОбществоՄարտի 24-25-ը ՀՀ ամբողջ տարածքում գրանցվել է ուժեղ քամի, որը բազմաթիվ պատահարների ու վնասի պատճառ է դարձել: Այդ օրերին ՀՀ ԱԻ նախարարության «911» ծառայությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով:
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 129 դեպքի: Հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, շինարարական կառուցվածքային տարրեր, շրջվել են ծառեր եւ կոտրվել ճյուղեր, ինչպես նաեւ՝ վնասվել են գովազդային վահանակներ, սյուներ, որոնք խոչընդոտ են հանդիսացել երթեւեկության համար։
Երեւան քաղաքում գրանցվել է 54 ահազանգ, որից 8-ը՝ շրջված ծառերի մասին (վնասվել է 4 ավտոմեքենա, 5-ի դեպքում՝ խաթարվել է երթեւեկությունը), 17-ը՝ շենք շինությունների կառուցատարրերի վնասում, 29-ը՝ շենք շինությունների տանիքների վնասում, 5-ը՝ այլ (ալեհավաք, պաստառ, էլեկտրասյուն):
Արագածոտնի մարզում գրանցվել է 2 ահազանգ (շենք շինությունների կառուցատարրերի վնասվածքներ):
Արմավիրի մարզում գրանցվել է 3 ահազանգ, 2-ը՝ շենք շինությունների կառուցատարրերի, 1-ը՝ շինության տանիքի վնասվածք:
Արարատի մարզում գրանցվել է 15 ահազանգ,1-ը՝ շրջված ծառի վերաբերյալ, 13-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասներ, 1-ը՝ այլ:
Կոտայքի մարզում գրանցվել է 35 ահազանգ, 34-ը՝ շենք-շինությունների տանիքների եւ 1 ավտոմեքենայի վնասում, 1-ը՝ շրջված ծառի մասին:
Գեղարքունիքի մարզում գրանցվել է 2 ահազանգ՝ շինությունների տանիքների վնասի վերաբերյալ:
Լոռու մարզում գրանցվել է 3 ահազանգ, 2-ը՝ շենքների տանիքների վնասվելու, 1-ը՝ այլ վնասի մասին:
Շիրակի մարզում գրանցվել է 8 ահազանգ: Բոլորն էլ շենք-շինությունների տանիքների վնասվածքների մասին:
Տավուշի մարզում ընդամենը 1 ահազանգ է գրանցվել՝ շինության տանիքի վնասի վերաբերյալ: