Զատիկի սեղանները զարդարեք այս նապաստակ թխվածքաբլիթներով, որոնք կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ չրերով, ջեմով կամ շոկոլադով
LifestyleՄանրամասն՝ Oragir.info
Բաղադրիչներ
- ալյուր - 3 բաժակ
- շաքարավազ - 2ճ/գդ
- խմորիչ - 1թ/գդ
- աղ - 1թ/գդ
- ձու - 1 հատ
- թթվասեր - 1 բաժակ
- ջուր - 1/4 բաժակ
- կարագ - 2ճ/գդ
Պատրաստման եղանակ
Տեղադրել կարագը և թթվասերը կաթսայի մեջ, ապա ավելացնել ջուրը և խառնել: Տեղափոխել զանգվածը կրակի վրա և տաքացնել, բայց ոչ մի դեպքում չթողնել եռալ: Պետք է ստացվի միատարր հարթ զանգված:
![txvacqablit-napastak-2](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/09/txvacqablit-napastak-2.jpg)
Առանձին ամանի մեջ կոտրել ձուն, վրան լցնել մաղված ալյուրը, ապա աղը, խմորիչը, շաքարավազը և խառնել: Ավելացնել նաև յուղային զանգվածը և խմոր հունցել:
![txvacqablit-napastak-3](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/09/txvacqablit-napastak-3.jpg)
Ձեռքերով հունցել այնքան, մինչև որ խմորը այլևս չկպչի ձեռքերին: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ալյուր ավելացնել:
![txvacqablit-napastak-4](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/09/txvacqablit-napastak-4.jpg)
Խմորը ծածկել սրբիչով և թողնել հասունանա սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ: Խմորը պետք է ծավալով ավելանա մոտ 2 անգամ:
Պատրաստի խմորից առանձնացնել փոքրիկ գնդիկներ: Դրանք հենց լինելու են ապագա "նապաստակները": Խմորի ամեն գնդիկի վրա մկրատով ականջներ ստանալ ինչպես ցույց է տրված նկարում:
![txvacqablit-napastak-5](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/09/txvacqablit-napastak-5.jpg)
Թխվածքաբլիթները տեղադրել ֆոլգայով կամ պերգամենտային թղթով պատված տապակի վրա և ատամի չոփով փոքրիկ անցքեր անել՝ որպես աչքեր:
![txvacqablit-napastak-6](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/09/txvacqablit-napastak-6.jpg)
Թխել ջեռոցում մոտ 15 րոպե 190 աստիճանում մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
![txvacqablit-napastak-7](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/09/txvacqablit-napastak-7.jpg)

Ի դեպ, թխվածքաբլիթ նապաստակը կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ չրերով, ջեմով կամ շոկոլադով: