Մահվան ելքով վթար Գայի պողոտայում
ОбществоԵրեւանում այսօր՝ մարտի 27-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի, Fiat մակնիշի 35 MT 296 համարանիշի եւ Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով 1 տուժած տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Բախումից հետո Hyundai-ն վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշի եւ Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենաներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածի ինքնությունը: