Այդ հրապարակումը ծայրից ծայր երևակայության դաշտից է. Իվետա Տոնոյան
Общество
Սկզբունքորեն աշխատում եմ բանականության սահմաններից դուրս դասական ցնդաբանություններին չարձագանքել կամ չմեկնաբանել, սակայն հարգելով ձեր ընթերցողների տեղեկացված լինելու իրավունքը շատ կարճ պետք է ասեմ, որ այդ հրապարակումը ծայրից ծայր երևակայության դաշտից է կամ ցանկալին իրականության տեղ սղղացնելու անհագուրդ մոլուցք: Slaq.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, թե ապրիլյան վերադասավորումներին սպասում են ոչ միայն իշխանությունում, այլ նաեւ ՝ ԲՀԿ-ում:
«Իրատես» թերթի տեղեկություններով ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը»: ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկում և կայացնում է որոշումներ, որոնք նպատակահարմար է գտնում: Եվ որևէ այլ անձ կամ քաղաքական ուժ այս որոշումների և գործընթացների հետ անգամ նվազագույն առնչություն չունեն,-ամփոփեց Իվետա Տոնոյանը: