Մեսին դարձյալ վնասվածք է ստացել եւ չի մասնակցի Իսպանիայի հավաքականի դեմ խաղին
СпортԱրգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձյալ վնասվածք է ստացել եւ չի մասնակցի իսպանացիների հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 27-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նախօրեին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հայտարարել էր, որ Մեսին վնասվածքից հետո մարզվում է առանց սահմանափակումների եւ կկարողանա խաղալ Իսպանիայի հավաքականի դեմ։ Սակայն մարզման ժամանակ «Բարսելոնայի» հարձակվողի ծնկի վնասվածքը կրկնվել է։ Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել եւ հանգստանալու հնարավորություն կտա թիմի ավագին։
Հիշեցնենք, որ Մեսին ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղը (2:0), որը կայացել էր մարտի 23-ին։