Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը
Международные новостиԹուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է թուրք ղեկավարի վարչակազմի աղբյուրը:
«Նախագահ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված մարտի 25-ին Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետ, որի հետևանքով մեծ թվով մարդիկ են մահացել:
Կողմերը նաև վստահություն են հայտնել տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակության հարցում: Առաջնորդները քննարկել են Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովին նախապատրաստվելու հարցերը: Ապրիլի 4-ին Անկարայում անցկացվելիք գագաթնաժողովի մասնակից կողմերից մեկը լինելու է Իրանը», - ասել է աղբյուրը: