ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 32 դեպք
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, բացահայտվել է խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: