Լևոն Մկրտչյանը Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորի հետ քննարկել է են բարձրագույն կրթության բնագավառում համագործակցությանը
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան և հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը, միջբուհական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության բարձրացմանը, կրթական ծրագրերի ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է համալսարանական գիտության զարգացման կարևորությունը և առաջարկել Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում ներդնել մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր՝ թիրախային դիտարկելով բնագիտական ուղղությունները: Քննարկվել է նաև Երևանի մասնաճյուղում հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունը: Ռեկտոր Վիկտոր Սադովնիչին պատրաստակամություն է հայտնել աջակցել քննարկված հարցերի կարգավորմանը՝ միաժամանակ կարևորելով երևանյան մասնաճյուղում կրթական նոր ծրագրերի իրականացումը: Նա հույս է հայտնել, որ համալսարանն առաջիկայում կդառնա հայ-ռուսական գիտակրթական երկխոսության ևս մեկ արդյունավետ հարթակ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցերի: