Բելգիան որոշել է ռուս դիվանագետի արտաքսել՝ «Սկրիպալի գործի» առնչությամբ
Международные новостиԲելգիայի կառավարությունը երեքշաբթի որոշում է կայացրել արտաքսել ռուս դիվանագետի՝ պայմանավորված Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դեմ նյարդային կաթված առաջացնող նյութի կիրառմամբ:
Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, որ Բելգիան Եվրամիության անդամ հերթական երկիրն է, որը նման որոշում է կայացնում՝ աջակցելով Լոնդոնին, որը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար մեղադրում է Ռուսաստանին: Բելգիայի կառավարական աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս դիվանագետի արտաքսման մասին որոշումը կայացվել է ավագ նախարարների հանդիպման արդյունքում:
ԵՄ անդամ երկրների մեծամասնությունն արդեն նման քայլ կատարել է և առնվազն մեկ դիվանագետի է արտաքսել: ԵՄ երկրներին միացել են նաև ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ալբանիան և Մոլդովան: