Ереван, 27.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Министры иностранных дел Ирана и России провели переговоры MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг Ирана В ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке В Польше ввели пособие для алкоголиков WSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрд Следующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа Университеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения США Армянские фигуристы Карина Акопова и Никита Рахманин


Խոյեր, օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպանել հանգստություն․ մարտի 28-ի աստղագուշակը

Lifestyle

Մանրամասն՝ Oragir.info

Խոյ: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպանել հանգստությունն ու հավասարակշռությունը: Այո, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, ստիպված եք հարմարվել բավականին անցանկալի հանգամանքների: Բայց դուք չեք կորցնում վստահությունը, որ իրավիճակը կարելի է փոխել: Դուք իրավացի եք: Պարզապես պետք է համբերատար լինել, որովհետև օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կսկսի հարթ ընթանալ: Գնումներ կատարեք երեկոյին հնարավորինս մոտ ժամերին: Որքան ուշ, այնքան հաջող կլինեն դրանք: Հաջող ընթացք կունենան նաև հնարավորինս ուշ ժամերի ռոմանտիկ ժամադրությունները: Ամուսնացած Խոյերին սպասվում է հաճելի երեկո մտերիմ մարդկանց շրջապատում:

Ցուլ: Օրը բարենպաստ է գործնական բանակցությունների, հնարավոր գործընկերների հետ հանդիպումների համար: Խելացի ինքնագովազդը կօգնի նրանց վրա լավ տպավորություն գործել: Կարելի է մեկնել ուղևորությունների, այդ թվում՝ և միանգամայն անծանոթ երթուղիներով: Սիրահարված Ցլերը կըմբոշխնեն իրենց կեսի հետ հարաբերությունների ներդաշնակությունը, իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչները կսքանչանան ընտանեկան երջանկությամբ: Միայնակներին, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում, որովհետև լավ իմաստով ճակատագրական հանդիպման հավանականությունը շատ մեծ է:  

Երկվորյակ: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվեք օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում ձեզ համար ավելի հեշտ է կենտրոնանալ խնդիրների վրա և խուսափել սխալներից: Ավելի ուշ դադարում եք ուշադիր լինել, հեշտությամբ շեղվում եք բուն խնդիրներից, թուլանում է գործնական ակտիվությունը: Այնպես որ, օրվա երկրորդ կեսին չարժե լուրջ ծրագրեր կազմել: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, ընդ որում՝ այդ վեճերի պատճառները մնացել են հեռու անցյալում և հեշտ չէ դրանք հարթելն ու վերացնելը: Ձեզ կօգնի հումորի զգացումն ու շրջապատի մարդկանց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը:

Խեցգետին: Ամեն ինչ այսօր գալիս է ձեր ձեռքից: Կարևոր է, որ ականջ չկախեք այն մարդկանց, ովքեր պնդում են հակառակը կամ փորձում են շեղել ձեզ ճանապարհից: Կարելի է ձեռնարկել աշխատանքային նոր ծրագրերի: Կարելի է այդ գործերում ներգրավել նաև հին դաշնակիցներին: Դուք հաջողությամբ լեզու կգտնեք համախոհների հետ, նրանց խորհուրդների շնորհիվ շատ արագ կհասնեք հաջողությունների: Օրը նպաստավոր է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ճիշտ է, դուք ընդգծված ռոմանտիկ տրամադրություն չունեք այսօր, բայց հենց այդ ռացիոնալիզմը կօգնի հաղթահարել երկվություններն ու տարաձայնությունները, որոնք կարող էին փչացնել տրամադրությունը:  

Առյուծ: Օրվա առաջին կեսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կանանց շրջապատում: Այդ Առյուծները հեշտությամբ լեզու կգտնեն գործընկերների հետ, կկարողանան ոչ ֆորմալ իրավիճակներում հաջողությամբ հարցեր քննարկել ղեկավարության հետ: Ինչ վերաբերում է մյուս Առյուծներին, ապա նրանք ևս առիթ չեն ունենա կյանքից բողոքելու, քանի որ հաջողությունների հասնելու շանսերն այսօր մեծ են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է կենսական ներուժի նվազում և ինքնազգացողության վատացում: Ձեր տրամադրության վրա, սակայն, դա չի ազդի: Դուք կպահպանեք լավատեսությունը և կենսասիրությունը, հաճույքով կշփվեք մտերիմների հետ: Պարզապես երեկոյան աշխատեք շատ չծանրաբեռնել ձեզ գործերով:

Կույս: Օրը սովորական չէ, բայց կուրախացնի ձեզ: Առաջին հերթին լավ լուրերով: Դուք կիմանաք, որ վաղուց անհանգստացնող խնդիրների լուծումը սարերի հետևում չէ, հնարավոր է՝ ստանաք նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Կհարթվեն աշխատանքային հին կոնֆլիկտները: Ձեր նրբանկատությունը կօգնի հաղթահարել հակամարտությունը, որ խանգարում էր աշխատանքային նորմալ գործընթացին: Կարելի է ազատություն տալ երևակայությանը, փորձել անձնական կյանքում նոր բան մտցնել: Ձեր ստեղծագործական ներուժը բարձր է, կանխազգում եք՝ ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Այդ պատճառով էլ բոլոր փոփոխությունները օգտակար կլինեն:  

Կշեռք: Ծովի մոտ լավ եղանակի սպասելու հարկ չկա: Օրը, կարծես, գործելու և վճռական գործելու համար է: Լավ են անցնում գործնական թեմաներով բանակցությունները առաջին հերթին նոր գործընկերների հետ համագործակցության շուրջ: Կա հին ֆինանսական խնդրի լուծման հավանականություն, չի բացառվում հին պարտքի վերադարձ: Մեծ է ձեր հանդեպ ոչ անտարբեր մարդկանցից լավ լուրեր ստանալու հնարավորությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկվող քայլերը կնպաստեն անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններին: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չեք ունենա, դուք այսօր գերազանց մարզավիճակում եք:

Կարիճ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Դրանից պետք է առավելագույնս օգտվել նպատակների իրագործման համար: Բայց իրավիճակն աստիճանաբար կփոխվի, ցավոք, ոչ դեպի լավը: Կեսօրին մոտ արդեն հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, որոնք հարթել դժվար թե հաջողվի: Երեկոն իր հետ կբերի ընտանեկան անհամաձայնություններ և վեճեր փողի շուրջ: Կարիճ ծնողներից կպահանջվի մեծ համբերություն՝ երեխաների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Իմիջի հետ կապված փոփոխություններն անցանկալի են: Դրանց արդյունքները ձեզ չեն գոհացնի, իսկ շրջապատի համար էլ դժվար թե հաճելի լինեն:

Աղեղնավոր: Ամեն ինչ լավ է, անհանգստանալու և ալեկոծվելու պատճառներ չկան: Մտահղացումները, այդ թվում՝ և ամենահամարձակ, հեշտությամբ են իրագործվում, ընդ որում՝ նույնիսկ այն դեպքերում, երբ դուք հստակ պատկերացումներ չունեք դրանց իրագործման ճանապարհների մասին: Նորարարությունները հաջողությամբ են պսակվում, փայլուն լուծումները տրվում են ժամանակին: Հեշտությամբ եք լեզու գտնում մտերիմների հետ, լավ եք հասկանում, թե նրանք ինչ են ակնկալում ձեզնից և աշխատում եք հուսախաբ չանել նրանց, ինչը ձեզ հեշտությամբ է հաջողվում: Այսօր ձեզ կհաջողվի նաև վերջ դնել ռոմանտիկ հարաբերությունները փչացրած թյուրիմացությանը:  

Այծեղջյուր: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ և անհաջող գնումներ: Ցանկալի չէ բիզնեսում ներդրումներ կատարելը, օրը հարմար չէ առևտրական գործունեություն ծավալելու համար: Խորհուրդ է տրվում կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա: Ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել ձեզ կհաջողվի երեկոյան մոտ և հենց այդ ժամանակ կարելի է քննարկել ամենակարևոր հարցերը: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը չեզոք է, մտերիմների հետ տարաձայնությունները՝ քիչ հավանական: Կարելի է մեկնել նախապես ծրագրած ոչ երկար շրջագայությունների:

Ջրհոս: Օրը նպաստավոր է, նրա սկիզբը խոստանում է գործերի և համարձակ ձեռնարկների հաջող իրականացում: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբ: Դուք շատ արագ եք դաշնակիցներ գտնում, անսխալ կողմնորոշվում եք անգամ այն մարդկանց հարցում, որոնց տեսնում եք առաջին անգամ: Տեղեկություններին, որոնք կստանաք այսօր, պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանց մեջ կլինեն այնպիսիները, որոնք օգտակար կլինեն ձեզ: Աստիճանաբար կսկսի հասկանալի դառնալ նաև իրավիճակը, որից չեք կարողացել գլուխ հանել վերջին մի քանի շաբաթներում: Մի քանի օրից ձեզ համար պարզ կլինի, թե ինչպես պետք է վարվել:  

Ձկներ: Օրվա առաջին կեսը նպաստավոր կդասավորվի նրանց համար, ովքեր ծրագրել են զբաղվել երևակայություն, ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերով: Սահմանափակվածությունը ճնշում է, շատ Ձկների նեղ է թվում իրենց կյանքի սովորական շրջանակը: Օրվա երկրորդ կեսին կարելի է անցնել գործնական բանակցությունների, աշխատանքային և ֆինանսական ակտուալ խնդիրների քննարկման: Օրվա այս ժամանակահատվածը նպաստավոր է կառուցողական երկխոսության համար: Ուշադրություն դարձրեք հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունների զարգացման ընթացքին: Դուք այսօր հակված եք կրկնելու այն սխալները, որոնք քանիցս հանգեցրել են որոշակի խնդիրների: Ժամանակն է սրբագրելու այդ պահվածքը:

Министры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»