ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Լիբանանի «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի ատենապետին
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըմարտի 28-ին ընդունել է Լիբանանի «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Թեքեյան մշակութային միության հայանպաստ գործունեությունը, ընդգծեց համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու անհրաժեշտությունը, հետաքրքրվեց տարբեր երկրներում գործող Թեքեյան կառույցների հավաք-հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում: Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Անհրաժեշտ է միավորելմեր ուժերը և Համահայկական Թեքեյան մշակութային միություն ստեղծել: Այնկհամախմբի թեքեյանականների ուժերը, առավել կակտիվացնի Սփյուռքը, նրամշակութային կյանքը, ինչպես նաև դարձյալ կարժևորի մեծ գրողի անունն ուվաստակը»:
Հակոբ Գասարճյանը նշեց, որ դեռ ժամանակին այս գաղափարն առաջ է քաշել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, և հույս հայտնեց, որ մայիսի 9-11-ը Երևանում կայանալիք Թեքեյան մշակութային միության համագումարում այն կյանքի կկոչվի:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների համատեղ ուժերով և աջակցությամբ Թեքեյան մշակութային միության համախմբման գաղափարն իրականություն դարձնել և աջակցություն ցուցաբերել մշակված ու մշակվող ծրագրերին»: